Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ո՞ր ընկերության դեղամիջոցով է պատվաստվել Բինյամին Նեթանյահուն

Ո՞ր ընկերության դեղամիջոցով է պատվաստվել Բինյամին Նեթանյահուն

401
0
Israeli Prime Minister Benjamin Netanyahu receives a coronavirus vaccine at Sheba Medical Center in Ramat Gan, Israel on Saturday, Dec. 19, 2020. (Amir Cohen/Pool via AP)

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Իսրայելում առաջին քաղաքացին է, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության դեղամիջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գործակալությունը նշում է, որ պատվաստման գործընթացի ուղիղ հեռարձակումն իրականացրել է «Կան» հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ  Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը պայմանավորվել է Pfizer ամերիկյան դեղագործական կորպորացիայի հետ դրա ստեղծած պատվաստանյութի 8 մլն դեղաչափ ձեռքբերելու համար, ինչը կբավարարեր 4 մլն մարդու համար: 2020 թվականի հունիսին Իսրայելը պայմանագիր է կնքել ամերիկյան Moderna ընկերության հետ կորոնավիրուսի դեմ մի քանի միլիոն պատվաստանյութ ձեռքբերելու համար: Նոյեմբերի 1-ին սկսվել են կորոնավիրուսի դեմ իսրայելական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը ստացել է Brilife անվանումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ