Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային 2.904 դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային 2.904 դեպք

456
0

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2.904 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգման խորհրդի գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան՝ կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2.904 նոր հաստատված դեպք: Կարևոր է, որ թեստավորման ավելացման ֆոնին հաստատված դեպքերի քանակի ցուցիչը կայուն է մնում, ավելին, վերջերս, սահմանված սահմանափակումների ֆոնին, արդեն վարակի տարածման նվազման միտում է նկատվում», – ասել է նա:

Երկրում վարակի առաջին դեպքից մինչև օրս COVID-19- ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 206 907 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 4316 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվն աճել է՝ հասնելով 175 842-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ