Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ը կուսումնասիրի Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութերից ալերգիգ ռեակցիաների դեպքերը

ԱՄՆ-ը կուսումնասիրի Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութերից ալերգիգ ռեակցիաների դեպքերը

456
0

ԱՄՆ սննդի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունն (FDA) ուսումնասիրում է լուրջ ալերգիկ ռեակցիաների հինգ դեպք այն մարդկանց մոտ, ովքեր ստացել են Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութը: Այս մասին հայտնել է գերատեսչության պատվաստանյութերի վարչության պետ Փիթեր Մարքսը:

«Դեպքերի ընդհանուր թիվը, որոնք մենք ուսումնասիրում ենք,  հինգն է», – ասել է Մարքսը:

Նրա խոսքով ՝ տարբեր նահանգներից ստացվել են ալերգիկ ռեակցիաների մի քանի դեպքերի մասին հաղորդումներ: Գերատեսչության մասնագետները դրանք մանրակրկիտ ուսումնասիրում են: Մարքսը նշել է, որ ռեակցիաների պատճառ կարող էր լինել պատվաստանյութի մաս կազմող պոլիէթիլենգլիկոլը, բայց դա դեռ հաստատ չի կարելի ասել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Ալյասկա նահանգի երկու բուժաշխատողներ բժշկական օգնության կարիք ունեն BioNTech- ի և Pfizer- ի պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո: Նրանցից մեկը հոսպիտալացվել էր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ