Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի դեմ ռիսկի խմբի բնակիչների պատվաստման աշխատանքները սկսվում են

Կորոնավիրուսի դեմ ռիսկի խմբի բնակիչների պատվաստման աշխատանքները սկսվում են

384
0
A boy looks at Sinovac Biotech LTD's vaccine candidate for COVID-19 coronavirus on display at the China International Fair for Trade in Services (CIFTIS) in Beijing on September 6, 2020. (Photo by NOEL CELIS / AFP)

Չինաստանի իշխանությունները սկսում են կորոնավիրուսի դեմ ռիսկի խմբի բնակիչների պատվաստման աշխատանքը, հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջին օրերին վարակման մի քանի դեպքեր կապված էին սառեցված մթերքի մատակարարումների հետ: Ձմեռային-գարնանային ժամանակահատվածում օդի ջերմաստիճանն ամեն տեղ նվազում է, հետեւաբար համաճարակաբանական իրավիճակը հետագայում կսրվի: Այս պայմաններում եւ ընդհանրապես պատվաստանյութի արտահերթ օգտագործման փորձի հիման վրա ծավալում ենք ռիսկի խմբի բնակիչների մի մասի պատվաստման աշխատանք, ինչը չափազանց կարեւոր նշանակություն կունենա համաճարակի զսպման համար»,- ասել է Ցզեն Իսինը մամուլի ասուլիսի ժամանակ:

Առաջին փուլում կպատվաստվեն մաքսային ծառայության տեսուչները, բուժաշխատողները, ծովային եւ ավիացիոն փոխադրումների ոլորտում զբաղված աշխատակիցները, ծովամթերքի շուկաների, ինչպես նաեւ հանրային տրանսպորտի աշխատակիցները:

Դրանից բացի, կպատվաստվեն անձինք, որոնք աշխատելու կամ սովորելու են համաճարակաբանական ծանր իրավիճակով երկրներում:

Երկրորդ փուլում, երբ պատվաստանյութն արդեն շուկա մատակարարվի կամ մեծանան դրա արտադրության ծավալները, պատվաստվողների շրջանակը կընդլայնվի:

«Չինաստանում ներկայումս համաճարակաբանական վիճակը բավականին լավ է, սակայն արտասահմանից վիրուսը բերելու սպառնալիքը նախկինի մեծ շատ մեծ է: Մենք պետք է ոչ միայն թույլ չտանք, որ հիվանդացած մարդիկ նորից երկրում նոր համաճարակի պատճառ դառնան, այլ նաեւ թույլ չտանք, որ վիրուսը երկիր թափանցի բեռների հետ, այս խնդիրը դեռեւս կա»,- նշել է պաշտոնյան:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ