Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանի բոլոր մարզերում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Ռուսաստանի բոլոր մարզերում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

367
0
Ռուսաստանի բոլոր մարզերում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն COVID-19-ի դեմ պայքարի խորհրդի նիստում։
ՌԴ առողջապահության նախարարն հայտնել է, որ լոգիստիկ շղթաները մշակելու համար, խոշոր չափաքանակներով պատվաստանյութ տրամադրելուց առաջ, փորձնական չափաքանակներ են հատկացվել։
Մուրաշկոն ասել է, որ բոլոր մարզերը պատրաստ են ընդունել պատվաստանյութը, կազմակերպել տեղափոխումը, պահպանությունը և պատվաստումների բուն գործընթացը։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է ապահովել պատվաստանյութի անխափան տրամադրումը բոլոր շրջաններին։
«Առողջապահության նախարարությունը առաջիկա երեք ամիսների համար կազմել է պատվաստանյութի տրամադրման ծրագիր։ Կարևոր է, որպեսզի այս գործընթացն ընթանա առանց խոչընդոտների»,- ասել է ՌԴ վարչապետը։
Նա հավելել է, որ արտադրողներն ամեն ամիս պետք է ՌԴ առողջապահության նախարարություն պատվաստանյութի տրամադրման մասին տեղեկություն ներկայացնեն, իսկ նախարարությունը երկու օրվա ընթացքում այդ չափաքանակները, ըստ անհրաժեշտության, պետք է բաշխի շրջանների միջև։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր մասսայական պատվաստումներ սկսել և  առաջին հերթին պատվաստել ռիսկի խմբում գտնվող մարդկանց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ