Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ կստանա COVID-19-ի 2 մլրդ դեղաչափ

ԱՀԿ կստանա COVID-19-ի 2 մլրդ դեղաչափ

315
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2021 թվականի վերջին կստանա  COVID-19-ի 2 մլրդ դեղաչափ,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի խորհրդական Բրյուս Էյլվարդը:

«Այս պահին մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մինչև 2021 թվականի վերջը ստանանք 2 մլրդ  դեղաչափ, գուցե ավելին, գուցե՝ ավելի շուտ»,- ասել է նա: Էյլվարդը նշել է, թե առայժմ հայտնի չէ, որն է ավելի արդյունավետ և անվտանգ: Բայց այն փաստը, որ պատվաստանյութերն արտադրվում են երեք տարբեր հիմքերով, հույս է ներշնչում, որ դրանց քանակը պահանջարկից ավելին կլինի:

«Թունելի վերջում լույս է երևում: Պատվաստանյութը պաշտպանական իմունիտետ է ստեղծում: Մենք կարող ենք ստանալ շատ արտադրանք, բայց դա երկարատև պրոցես  է»,- ավելացրել է Բրյուս Էյլվարդը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ