Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Սերբիա մուտք գործելու համար նոր պահանջներ է սահմանվել

Սերբիա մուտք գործելու համար նոր պահանջներ է սահմանվել

371
0
A lab worker prepares solutions for the manufacture of coronavirus diagnostic test kits at the TIB Molbiol Syntheselabor GmbH production facility in Berlin, Germany, on Thursday, March 6, 2020. TIB has reoriented its business toward coronavirus, running its machines through the night and on weekends to make the kits, which sell for about 160 ($180) apiece. Photographer: Krisztian Bocsi/Bloomberg via Getty Images

Սերբիա մուտք գործելու համար այժմ կպահանջվի ներկայացնել COVID-19-ի բացասական ՊՇՌ-թեստ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Երկրում մինչև դեկտեմբերի 18-ը երկարացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար գոյություն ունեցող սահմանափակիչ միջոցները: Հասարակական սննդի բոլոր ձեռնարկությունները եւ առեւտրի կետերի մեծամասնությունն աշխատում են մինչև 17:00-ն և փակ են հանգստյան օրերին:

Բացի այդ, կառավարության ճգնաժամային շտաբի նիստում որոշվել է, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են Սերբիա մուտք գործել միայն կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով՝ կենսանյութը վերցնելու պահից ոչ ավելի, քան 48 ժամ գործողության ժամկետով: Այդ պահանջն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 20-ից, և, ինչպես ենթադրվում է, կգործի մինչև 2021 թվականի հունվարի 10-ը: Ռուսաստանը Սերբիայի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել է հոկտեմբերի 15-ից, իսկ տուրօպերատորներն աշնանը սկսել են շրջագայություններ վաճառել Բելգրադ և այս երկրի լեռնադահուկային առողջարաններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ