Գլխավոր էջ Նորություններ Կանադան սկսել է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը

Կանադան սկսել է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը

382
0

Արևմտյան երկու երկրների՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի օրինակով, կանադական իշխանությունները սկսել են բնակչության առավել խոցելի խմբերին պատվաստել ընդդեմ COVID-19-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Առաջնահերթ պատվաստվում են առաջնային օղակի բուժաշխատողները և ծերերը։ Պատվաստումների համար օգտագործվում է Pfizer-BioNTech ընկերությունների մշակումը։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը երկիր է բերվել երեկ։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այս առիթով ասել է, որ հենց ունենա պատվաստվելու հնարավորություն, ինչպես մյուս առողջ չափահասները, դա կանի հրապարակային ու մեծ խանդավառությամբ։

Վերջին տվյալներով՝ Կանադայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 468,9 հազար դեպք, որից 13 553-ը՝ մահվան ելքով

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ