Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ում գրանցվել է վայրի ջրաքիսի մոտ COVID-19-ի առաջին դեպքը

ԱՄՆ-ում գրանցվել է վայրի ջրաքիսի մոտ COVID-19-ի առաջին դեպքը

330
0

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է վայրի կենդանու կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, ինֆեկցիան հայտնաբերվել է Յուտա նահանգում վայրի ջրաքիսի մոտ, հայտնում է Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով՝ ջրաքիսի մոտ հիվանդությունը գրանցվել է ֆերմաների շուրջ, որոնցում գրանցվել էին վարակման դեպքեր, վայրի միջավայրի համաճարակաբանական հետազոտության ժամանակ: «Որքանով մեզ հայտնի է, սա ազատության մեջ գտնվոող վայրի կենդանու SARS-CoV-2-ով վարակման առաջին դեպքն է»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչությունից նշել են, որ անալիզի համար նմուշներ են վերցվել կենդանիների տարբեր տեսակների մի քանի ներկայացուցիչներից, նրանց թեստերը բացասական արդյունք են ունեցել:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ գյուղնախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն իրազեկել է վերջին վարակման դեպքի մասին, սակայն նշել է, որ այս պահին ջրաքիսների ֆերմաների շուրջ վայրի պոպուլյացիաների շրջանում կորոնավիրուսի լայն տարածման ապացույցներ չկան:

Ավելի վաղ ջրաքիսի բուծման տնտեսություններում կենդանիների վարակում էր հայտնաբերվել Դանիայում: Տեղական իշխանությունները որոշել էին ոչնչացնել բոլոր կենդանիներին՝ ավելի քան 15 մլն առանձնյակ՝ այս կենդանիներից մարդկանց մուտացված կորոնավիրուսի փոխանցման մտավախության պատճառով:

Ջրաքիսների հիվանդանալու դեպքերի մասին են հայտնել Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի իշխանությունները: Այդ մասին տեղեկություններ են ստացվել նաեւ Լեհաստանից ու Լիտվայից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ