Գլխավոր էջ Նորություններ Տղամարդկանց ճաղատության դեմ արդյունավետ միջոց է հայտնաբերվել

Տղամարդկանց ճաղատության դեմ արդյունավետ միջոց է հայտնաբերվել

455
0

Կարմիր առվույտի թուրմը օգնում է կանխել տղամարդկանց ճաղատությունը: Այս մասին հայտնում է Express հրատարակությունը՝ վկայակոչելով բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունը:

Հետազոտությանը մասնակցել են անդրոգենային ալոպեցիա ունեցող 30 տղամարդիկ: 4 ամսվա ընթացքում նրանք գլխամաշկին քսել են կարմիր առվույտի (Trifolium pratense) 5%-անոց թուրմ։

Հետազոտության արդյունքների համաձայն, փորձի մասնակիցները արձանագրել են մազերի 13% աճ։ Գիտնականները նշել են նաեւ, որ կամավորների մազաթափության ցիկլը նվազել է 29%-ով: Միեւնույն ժամանակ, կամավորները, ովքեր ստացել են պլացեբո, նման արդյունքներ չեն ունեցել:

Ուսումնասիրության երկրորդ փուլին մասնակցել են 109 կանայք, ովքեր 90 օր անց նշել են իրենց մազերի կառուցվածքի, արտաքին տեսքի եւ ընդհանուր որակի զգալի բարելավման մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ