Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները հայտնել են բարձր զարկերակային ճնշման նոր վտանգի մասին

Գիտնականները հայտնել են բարձր զարկերակային ճնշման նոր վտանգի մասին

345
0

Բարձր զարկերակային ճնշումը վատթարացնում է հիշողությունը եւ առաջացնում միջին ու տարեց մարդկանց մտածողության խանգարումներ: Այս մասին նախազգուշացնում են բրազիլացի հետազոտողները, որոնք իրենց գիտական աշխատանքի արդյունքները հրապարակել են Hypertension ամսագրում: Նրանց հետազոտությունը հրապարակվել է MedicalXpress-ում մամուլի հաղորդագրությամբ:

Հետազոտության հեղինակները վերլուծել են Բրազիլիայում 7 հազար մեծահասակ մարդու տվյալները, որոնք միջինը 59 տարեկան էին: Հետազոտության մասնակիցներին հետեւել են գրեթե 4 տարի: Թեստավորվել են այնպիսի կոգնիտիվ ֆունկցիաները, ինչպես՝ հիշողությունը, խոսքի սահունությունը, կենտրոնացումը եւ մտածողության հետ կապված այլ հատկանիշներ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ միջին եւ ավագ տարիքի մարդկանց շրջանում, որոնք հակահիպերտենզիվային դեղամիջոցներ չեն գործածել, սնդիկի սյան 121-139 սիստոլիկ զարկերակային ճնշումը եւ 81-89 դիաստոլիկ ճնշումը նպաստում են կոգնիտիվ ֆունկցիաների արագացված նվազմանը: Ընդ որում՝ ուղեղի աշխատանքի վատթարացման արագությունը կախված չէ հիպերտոնիայի տեւողությունից, այսինքն՝ նույնիսկ ամենակարճատեւ բարձր ճնշման նոպաները կոգնիտիվ ֆունկցիաները նվազեցնում են:

Գիտնականներն իրենց աշխատանքի սահմանափակումների թվում նշում են հետազոտությունների համեմատաբար կարճ ժամանակահատվածը եւ այն, որ մասնակիցներն ինքնուրույն են հայտնել հիպերտոնիայի մասին: Այդուհանդերձ, հետազոտողները կարծում են, որ իրենց կատարած եզրակացությունները կիրառելի են ոչ միայն Բրազիլիայի, այլ նաեւ այլ տարածաշրջանների բնակիչների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ