Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսից մահացությունն աճել է 60%-ով

Կորոնավիրուսից մահացությունն աճել է 60%-ով

342
0

Վերջին 6 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացությունն աճել է 60%-ով, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը:

«Վերջին 6 ամիսների ընթացքում ամենշաբաթյա մահվան դեպքերի թիվն աճել է շուրջ 60%-ով. հիվանդացության ու մահվան դեպքերի մեծ մասը գրանցվում է Եվրոպայում և Ամերիկայում»,-ասել է նա:

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել արձակուրդային շրջանում չթուլացնել զգոնությունը:

«Տոնակատարությունը շատ արագ կարող է վերածվել սգի, եթե մենք նախազգուշական միջոցառումներ չձեռնարկենք»,-ասել է նա:

Worldometers կայքի տվյալներով, նախորդ օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացել է 12 328 պացիենտ, ինչը նոր ռեկորդ է դարձել:

Միևնույն ժամանակ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 702 513 նոր դեպք: Ուկրաինան համաշխարհային  հակավարկանիշում մնում է 9-րդ տեղում:

Ներկա պահին աշխարհում կա 71 451 695  հիվանդ, 49 652 044 առողջացած և 1 601 452 մահվան դեպք:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ