Գլխավոր էջ Նորություններ Ըստ Արմեն Մուրադյանի Բաղրամյան 26-ը պետք է վերականգնողական կենտրոն դառնար

Ըստ Արմեն Մուրադյանի Բաղրամյան 26-ը պետք է վերականգնողական կենտրոն դառնար

421
0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ փոփոխություններ կատարելու մասին խոսելով, նշել է, որ պրոֆեսորական կազմի և ուսանողների կողմից քննադատությունները միշտ տեղին են, եթե կառուցողական բնույթ են կրում, քննարկումները պետք է շարունակվեն, ոչ թե այսպիսի հրատապություն ցուցաբերվի։

«Զինհաշմանդամների մասին օրենքն ավելի կարևոր է, կամ վերականգնողական բուժման հետ կապված լայնածավալ աշխատանքները պետք է լինեին առանցքային նշանակության, այնքան առանցքային, որ շոշափելիությունը դրա կասկած չհարուցեր։ Վերականգնողական կենտրոնները պետք է ընդլայնվեին, օրինակ՝ Բաղրամյան 26-ի, կառավարական առանձնատների շենքերը տրամադրվեին այս նպատակի համար»,-նշել է պարոն Մուրադյանը ու հավելել, որ նախ հարկավոր էր գործող կենտրոնների համար ներդրումներ անել։

«Բժշկական համալսարանը երբ վերականգնողական կենտրոնն էր ստեղծում Հայկուհի  Մինասյանի հետ, ընտրվեց ամենագեղեցիկ ու պատմական շենքը,ընդգծելու այն կարևորությունը, որն ունեն մեր զինվորները երկրում։ Սա քաղաքակիրթ վերաբերմունքն է մեր երկրի պաշտպանների հանդեպ։ Գործող կենտրոնը իր ծավալներով ու արհեստավարժությամբ այնքան պինդ բռնել է ժամանակի քննությունը, որ նոր կենտրոններ բացելու փոխաներ, լավ կլինի եղածը պահել, զարգացնել»,-նշեց նա։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ