Գլխավոր էջ Պաշտոնական Հայրենիքի պաշտպանները կարող են ընտրել այն հիվանդանոցը, որտեղ ցանկանում են բուժվել

Հայրենիքի պաշտպանները կարող են ընտրել այն հիվանդանոցը, որտեղ ցանկանում են բուժվել

1088
0

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:

«Առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններից տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում դեպքերի թվի ավելացում շուրջ 4000-ով, որը կպահանջի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ ՀՀ դրամ: Հաջորդ տարիներին տենդենցը առնվազն կպահպանվի», – ասված է նախագծում:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ այս որոշմամբ հնարավորություն է  տրվում ցանկացած բժշկական հաստատության, եթե ունի վերականգնողական ծառայություններ մատուցելու լիցենզիա, մասնակցել հայրենիքի պաշտպանության ժամանակ առողջական խնդիրներ ձեռք բերած անձանց բուժման ու վերականգնողական աշխատանքներով: Նախարարն ասել է, որ սա նաև հերթերը մեղմելու հնարավորություն է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ