Գլխավոր էջ Նորություններ Պղնձի գինը թանկանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ լավատեսության ֆոնին

Պղնձի գինը թանկանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ լավատեսության ֆոնին

473
0

Պղնձի գինը թանկանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ լավատեսության ֆոնին, հաղորդում է «Փրայմ»-ը:

Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է  0,27%-ով՝ մինչեւ մեկ ֆունտի դիմաց 3,5078 դոլար:

Լոնդոնի մետաղների բորսայում չորեքշաբթի սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պնձի գինն աճել է 0,31%-ով եւ կազմել 7723 դոլար, ալյումինի գինը՝ 2,26%-ով եւ կազմել 2035 դոլար, ցինկի գինը՝ 2%-ով՝ մեկ տոննայի դիմաց մինչեւ 2855,5 դոլար:

Կորոնավիրուսի պանդեմիան մնում է ներդրողների տրամադրությունների վրա ազդող առանցքային գործոն: Այյդ պատճառով ցանկացած նորություն, որը կապված է պատվաստանյութերի հետ, անդրադառնում է շուկաների վրա:

Երեքշաբթի Մեծ Բրիտանիայում սկսվել է Pfizer եւ BioNTech ընկերությունների մշակած պատվաստանյութերով զանգվածային պատվաստումը: Ընկերության համատեղ մշակման արդյունավետությունը հաստատել է ամերիկյան կարգավորիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ