Գլխավոր էջ Նորություններ Մեծ Բրիտանիայում առաջարկում են պատվաստել մարդկանց կորոնավիրուսի դեմ երկու տարբեր դեղամիջոցներով

Մեծ Բրիտանիայում առաջարկում են պատվաստել մարդկանց կորոնավիրուսի դեմ երկու տարբեր դեղամիջոցներով

380
0

Բրիտանացի մասնագետներն առաջարկում են պատվաստել մարդկանց կորոնավիրուսի դեմ երկու տարբեր դեղամիջոցներով, հաղորդում է The Daily Mail-ը:

Մասնագետների խոսքով՝ պատվաստումը կանցկացվի երկու փուլով: Մեկ այլ պատվաստանյութի ներարկումը պետք է ամրապնդի իմունային պատասխանը: Տվյալ փորձը կարող է սկսվել արդեն հաջորդ տարի:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան աշխարհում առաջին երկիրն է, որտեղ սկսել են Pfizer/BioNTech արտադրության դեղամիջոցով պատվաստումը: Հայտնի է նաեւ, որ Օքսֆորդի համալսարանի, AstraZeneca-ի եւ ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հաջող կլինիկական փորձարկումներ են անցկացրել:

Գիտնականների խոսքով՝ տարբեր պատվաստանյութեր ակտիվացնում են իմունային համակարգի տարբեր հատվածներ: Օրինակ, վիրուսների հիմքով պատվաստանյութերն առավել ակտիվ Т-բջջային պատասխան են առաջացնում, քան РНК-պատվաստանյութերը: Հակամարմիններն արգելափակում են բջիջներ վիրուսների ներթափանցումը, իսկ Т-բջիջները նույնականացնում են վարակված բջիջները եւ հեռացնում դրանք: Այդպսիով, տեսականորեն, երկու տարբեր պատվաստանյութերի ներարկումը կարող է ապահովել առավել լիարժեք իմունային պատասխան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ