Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հեռավար ուսուցման կանցնեն բոլոր աշակերտները՝ սկսած առաջին դասարանից

Հեռավար ուսուցման կանցնեն բոլոր աշակերտները՝ սկսած առաջին դասարանից

1340
0

Էստոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաջորդ շաբաթվանից լրացուցիչ սահմանափակումներ կսահմանի ամբողջ երկրի կրթական և սպորտի բնագավառում: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հաղորդել է rus.postimees կայքը:

Դեկտեմբերի 14-ից կփակվեն բոլոր ուսումնական հաստատությունները՝ հանրակրթական, մասնագիտական և կիրառական դպրոցները, ինչպես նաև համալսարանները: Հեռավար ուսուցման կանցնեն բոլոր աշակերտները՝ սկսած առաջին դասարանից:

Հաջորդ տարի աշխատանքը կշարունակվի սովորական կարգով, եթե կառավարությունն այլ որոշում չկայացնի: Մանկապարտեզներն ու մսուրները կգործեն: Դեկտեմբերի 14-ից երեք շաբաթով կդադարեցվի նաև զարգացման խմբակների և սպորտային պարապմունքների գործունեությունը, բացառությամբ անհատական պարապմունքները:

Կուժեղացվի ինքնամեկուսացման պարտադիր պահպանման հսկողությունն ամենից առաջ նրանց համար, ովքեր կհատեն սահմանը: Սահմանի հատումը պլանավորվում է հասցնել նվազագույնի:

Սրանք արդեն երկրորդ լրացուցիչ սահմանափակումներն են վերջին օրերի ընթացքում: Նախորդները սահմանվել էին դեկտեմբերի 5-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ