Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքիան ռուսական պատվաստանյութ գնելուց կհրաժարվի․ ՏԱՍՍ

Թուրքիան ռուսական պատվաստանյութ գնելուց կհրաժարվի․ ՏԱՍՍ

500
0

Թուրքիան որոշում է կայացրել հրաժարվել կորոնավիրուսի նոր տեսակի դեմ ռուսական պատվաստանյութերի գնումից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, որի խոսքերը մեջբերել է Habertürk թերթը , չորեքշաբթի օրը:

«Ռուսական պատվաստանյութը ադենովիրուսի պատվաստանյութ է»,-նախարարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Քոջիի խոսքով ՝ Թուրքիայում «այս պատվաստանյութը նույնպես չի կարողացել արտոնագիր ստանալ։ Այդ պատճառով այն դուրս է մեր շահերից», — հավելել է նախարարը:

Մինչդեռ, նոյեմբերի 25-ին, Քոչան հայտարարել էր, որ առաջիկայում հանրապետությունում կսկսվեն ռուսական պատվաստանյութի թունաբանական հետազոտությունները:

Նոյեմբերի 27-ին Նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Անկարան շարունակում է բանակցել Մոսկվայի հետ կորոնավիրուսի նոր տեսակի պատվաստանյութեր ներմուծելու շուրջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ