Գլխավոր էջ Uncategorized Ի՞նչ հետքեր է թողնում կորոնավիրուսն ապաքինվածների օրգանիզմում. ԱՀԿ ներկայացուցիչ

Ի՞նչ հետքեր է թողնում կորոնավիրուսն ապաքինվածների օրգանիզմում. ԱՀԿ ներկայացուցիչ

659
0

«Առողջացած մարդու մոտ կորոնավիրուսը հետքեր է թողնում լյարդի, երիկամների և միզասեռական համակարգի վրա»: Այս մասին վրացական «Палитраньюс» ՀԸ-ի եթերում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնաժողովի վրացի ներկայացուցիչ, Նորվեգիայի Թագավորության առողջապահության նախարարության ավագ խորհրդական Զազա Ծերեթելին:

Միևնույն ժամանակ նա ասել է, որ պատվաստանյութի առկայությունը դեռ չի նշանակում, որ վիրուսի տարածման վտանգ այլևս չկա: Պատվաստանյութը, ըստ նրա, մեկ քայլ է վիրուսի տարածումը կառավարելի դարձնելու համար:

«Չնայած որ 9 ամիս է անցել, բայց գիտնականները շատ բան չգիտեն կորոնավիրուսի մասին: Ամեն ինչ դեռ ուսումնասիրության փուլում է։ Այժմ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Վրաստանում դեպքերի աճ է նկատվում: Պատճառն այն է, որ ամբողջ աշխարհն ինքնամեկուսացավ և ձևավորված իմունային շերտը շատ թույլ է: Աշխարհը պատրաստ չէր այս վիրուսին դիմակայել, թեև բոլոր երկրները վստահ էին իրենց առողջապահական համակարգերի վրա»,- ասել է Ծերեթելին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ չնայած նոր դեպքերի ավելացմանը, ծանր հիվանդների թիվը մեծ չէ, ինչպես փետրվար-մարտ ամիսներին էր: Բժշկական գիտությունների թեկնածուն նշել է, որ պատվաստանյութ ունենալու համար երեք տարի կպահանջվի: Ըստ նրա՝ ամենակարճ ժամկետը, երբ աշխարհը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կունենա, դա հաջորդ տարվա մարտ ամիսն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ