Գլխավոր էջ Uncategorized Տարածված սննդամթերքի տեսակներ, որոնցից հարկավոր է խուսափել զարկերակային գերճնշման դեպքում

Տարածված սննդամթերքի տեսակներ, որոնցից հարկավոր է խուսափել զարկերակային գերճնշման դեպքում

556
0

Զարկերակային գերճնշումն ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Ընդ որում՝ վերջին շրջանում նկատվում է հիվանդության «երիտասարդացման» միտում, քանի որ այն ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդների մոտ։ Այս հիվանդության դեպքում սննդակարգին հետևելը շատ կարևոր է, քանի որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են կարգավորել ճնշումը, սակայն կան նաև այնպիսինները, որոնք կարող են շատ վտանգավոր լինել ու հանգեցնել արյան ճնշման բարձրացման։

Մասնագետները ներկայացրել են հինգ տարածված մթերք, որոնք շատ վնասակար են զարկերակային գերճնշման դեպքում։ Նման մթերքը խորհուրդ է տրվում խիստ սահմանափակել կամ առհասարակ հրաժարվել դրանից։

Պահածոյացված մթերք

Պահածոյացված մթերքը հարուստ է լինում աղով, որը կիրառվում է սննդի պիտանելիության ժամկետը երկարացնելու համար։ Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս ինքնուրույն պատրաստել սոուսներն ու մածուկները, իսկ պահածոները բացառել սննդակարգից կամ հնարավորության դեպքում լվանալ պահածոյացված մթերքն օգտագործելուց առաջ։

Յուղոտ մթերք

Սննդամթերքի այն տեսակները, որոնք հարուստ են մեծ քանակությամբ հագեցած ճարպերով նպաստում են օրգանիզմի վրա գործադրվող խոլեստերինային ծանրաբեռնվածության մեծացմանը, ինչն էլ բարձրացնում է զարկերակների պատերի կարծրությունը՝ նպաստելով զարկերակային գերճնշման զարգացմանը։

Ալկոհոլ

Ոգելից խմիչքների չարաշահումը կամ հաճախակի գործածությունը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության, քաշի ավելացման ու առիթմիայի զարգացման, իսկ այս խանգարումները նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը։

Սուրճ

Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը նպաստում է արյունատար անոթների նեղացմանը, ինչն էլ բարձրացնում է դրանց պատերին գործադրվող ճնշումը։

Կաթ

Կաթը հարուստ է բազմաթիվ ճարպերով, որոնք կարող են հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ուստի զարկերակային գերճնշման դեպքում այս մթերքից խորհուրդ է տրվում խուսափել։

Պանիր

Պանրի շատ տեսակներում պարունակվում է մեծ քանակությամբ աղը, ինչը վնասակար է զարկերակային գերճնշման դեպքում։ Ճնշման հետ կապված խնդիրներից խուսափելու համար նման խանգարման դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել պանրից, իսկ սաստիկ ցանկության դեպքում նախապատվությունը տալ դրա ոչ աղի տեսակներին։

Քաղցրավենիք

Տարատեսակ աղանդերներում ու կոնֆետներում պարունակվող մեծ քանակությամբ շաքարն ու ճարպերը ժամանակի ընթացքում կարող են դառնալ զարկերակային գերճնշման պատճառ, ուստի ճնշման հետ կապված խնդիրների առկայության դեպքում հարկավոր է խուսափել քաղցրավենիքից։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ