Գլխավոր էջ Uncategorized Մետաքսը կարող է իդեալական նյութ լինել պաշտպանիչ դիմակների համար

Մետաքսը կարող է իդեալական նյութ լինել պաշտպանիչ դիմակների համար

98
0

Պաշտպանիչ դիմակները կարելի է կարել մետաքսից, ինչպես առաջարկում են Ցինցինատիի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով` այդպիսի դիմակները հարմարավետ կլինեն, չեն խանգարի շնչառությանը եւ կպաշտպանեն խոնավությունից: Ավելին, ենթադրվում է, որ մետաքսը բնական հակաբակտերիալ եւ հակավիրուսային հատկություններ ունի, որոնք կարող են օգնել կանխել շնչառական վարակների տարածումը:

Պղինձը եւս հայտնի է շփման ժամանակ բակտերիաներ եւ վիրուսներ ոչնչացնելու իր հատկություններով, հայտնում է Medical Express-ը: Եվ մետաքսի մեջ պղինձ կա. շերամներն ուտում են այդ տարրը պարունակող թթի տերեւներ, այդպես էլ պղինձը հայտնվում է մետաքսի մեջ:

Արդյունավետության տեսանկյունից, ըստ հետազոտողների, մետաքսե դիմակները կարելի է համեմատել վիրաբուժական դիմակների հետ: Թեստերը ցույց են տվել, որ մետաքսե դիմակները հիանալի կերպով հակազդում են COVID-19-ին, ընդ որում, դրանք ավելի արդյունավետ են, քան բամբակյա կամ սինթետիկ դիմակները:

Բամբակը եւ պոլիէսթերը, ըստ մասնագետների, սպունգի նման որսում են խոնավությունը (վիրուսը հաճախ տարածվում է աէրոզոլի` խոնավության մասնիկների հետ): Իսկ մետաքսը շատ արագ չորանում է:

Գիտնականները խորհուրդ են տալիս մետաքսե դիմակներ օգտագործել: Դա պաշտպանության լրացուցիչ շերտ է, որը կարելի է լվանալ` այդպիսով երկարացնելով դիմակների կյանքը:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ