Գլխավոր էջ Uncategorized Ինչպե՞ս կառավարել բարկությունը

Ինչպե՞ս կառավարել բարկությունը

1795
0

Բենջամին Ֆրանկլինը վստահ էր, որ բարկությունը երբեք չի բռնկվում առանց պատճառի, բայց այն հազվադեպ է լինում հարգելի: Եվ այո, մասնագետների պնդմամբ, բոլոր էմոցիաները անհրաժեշտ են, օգտակար և որոշակի դեր են խաղում մեր կյանքում։ Զայրույթը այդ թվում, այն անհրաժեշտ է ու օգտակար, քանի որ օգնում է մեզ արձագանքել յուրաքանչյուր իրավիճակի, որը մենք ընկալում ենք որպես վտանգ, ինչպես նաև մեզ հնարավորություն է տալիս հակադրվել ցանկացած իրադարձության, որը խաթարում է մեր ծրագրերը։

«Բոլոր էմոցիաներից, որոնցից մարդը ուզում է խուսափել, զայրույթը ամենաապստամբողն է: Այն ամենադժվարն է վերահսկման տրվում»,- MedMedia.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Աշխեն Մկոյանն ու բարկությունը որակեց ամենագրավիչը բացասական հույզերի մեջ. արդարացնող ներքին մենախոսություն, որը խթանում է ծայրահեղ գրգռման, գիտակցությունը լցնում է բարձրագույն աստիճանի համոզիչ փաստարկներով, որպեսզի դուրս հանի սեփական զայրույթը:

Հոգեբանի խոսքով՝ բարկությունը գործիք է, որը օգնում է և պաշտպանվել, և հարձակվել։ «Օրգանիզմում գործի է դրվում ռեակցիա՝ այտերը կարմրում են, արյան ճնշումը բարձրանում է, սիրտը արագ է բաբախում, մկանները լարվում են»,-ասաց Աշխեն Մկոյանն ու հավելեց. «Սակայն, բուռն ջղայնության ֆոնին մեր ինտելեկտուալ ֆունկցիաները քնում են՝ մենք մի պահ կորցնում են հասանելիությունը մեր ուղեղին ու տրամաբանությանը»։

Հարկ է նկատել, որ զայրույթը դառնում է խնդիր այն ժամանակ, երբ մենք չենք կարողանում կառավարել այն։ «Չկառավարվող բարկությունը ընդունակ է կործանել մարդուն կամ նույնիսկ նրա շրջապատը՝ չթողնելով նրան ռացիոնալ մտածել և դրդում ագրեսիվ վարքի»,-ասաց մասնագետն ու առանձնացրեց հետևյալը.

Այն դառնում է խնդիր, եթե

  1. Իրավիճակին համապատասխան չէ,
  2. Պոռթկումները շատ հաճախ են լինում և ազդում են կյանքի որակի վրա,
  3. Առաջանում են նրանից, ինչը վաղուց է եղել,
  4. Տանում է հարձակման, վնասում է մարդու առողջությունը կամ սեփականությունը
  5. Քայքայում է սիրելիների հետ հարաբերությունները,
  6. Վնասում աշխատանքին,

Միաժանակ հոգեբանն առաջարկեց մի քանի ցուցում, թե ինչպես վարվել ջղայնության հետ, որ չվնասենք ոչ մեզ, ոչ դիմացինին։

  1. Ջղայնությունը մշտապես բորբոքող մտքերի հետ աշխատանքը, թերևս այն լիցքաթափելու ամենաազդեցիկ միջոցներից մեկն է. առաջին հերթին պետք է ոչնչացնել այն համոզմունքները, որոնք սնում են զայրույթը: Մտածմունքները զայրույթի կրակի մեջ յուղ են լցնում: Բայց իրերին այլ հայացք նետելը կհանգցնի կրակը: Ոստի, նորից նկարագրեք իրավիճակը ավելի դրական տեսանկյունից, այսինքն իրավիճակը այլ՝ առավել դրական շրջանակի մեջ դրեք։
  2. Ֆիզիկական վարժությունները օգնում են «պարպել» նեգատիվ էներգիան և ազատվել վատ մտքերից։
  3. Շատ կարևոր է նաև շնչառությունը։ Ճիշտ շնչառությունը օգնում է հանել լարվածությունը և կարգի բերել մտքերը։ Երբ զգում եք, որ ջղայնանում եք, խորը շունչ քաշեք։ Փորձեք վերացարկվել իրավիճակից։ Այսպես կոչված «թայմ-աութ» վերցրեք։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ