Գլխավոր էջ Նորություններ Ո՞ւմ է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Ո՞ւմ է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

553
0
A lab technician extracts a portion of a COVID-19 vaccine candidate during testing at the Chula Vaccine Research Center, run by Chulalongkorn University in Bangkok, Thailand, Monday, May 25, 2020. Researchers in Thailand claim to have promising results with the vaccination on mice, and have begun testing on monkeys. (AP Photo/Sakchai Lalit)

Կորոնավիրուսի դեմ պատվաստման ժամանակ սահմանափակումները նման են գրիպի դեմ պատվաստման ժամանակ սահմանափակումներին: Մասնավորապես, չի կարելի պատվաստել հիվանդ մարդկանց, ում ջերմությունը գերազանցում է 37 աստիճանը: Այս մասին Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է իմունաբան Վլադիսլավ Ժեմչուգովը:

Պատվաստել չի կարելի նաեւ մարդկանց, ովքեր վերջերս են ալկոհոլ օգտագործել:

«Կարծում եմ՝ մինչեւ պատվաստումը 10-12 ժամ կամ նույնիսկ մեկ օր չի կարելի խմել: Ժամանակահատվածը կախված է նրանից, թե ինչպես է մարդու մոտ աշխատում լյարդը»,-ասել է նա:

Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ պատվաստումից առաջ չամաչել եւ մասնագետներին ուղղել ցանկացած հարց:

«Երբ մտում ենք պատվաստման սենյակ, ոչնչից չպետք է ամաչեք: Պետք է հարցնել պատվաստման պիտանելիությունը, նայել սառնարանում ջերմաստիճանը, որտեղ այն պահպանվում է: Սառնարանում պետք է լինի +4 աստիճանից ոչ բարձր: Պետք է ուշադրություն դարձնել նաեւ, թե արդյոք բժիշկը ձեռնոցներով է կամ էլ արդյոք մեկանգամյա օգտագործման ներարկիչ է օգտագործում: Եվ ընդհանրապետ, պատվաստում պետք է անի բժիշկը, այլ ոչ թե բուժքույրը: Այդ ամենի մասին պետք է նախապես կարդալ «Ռոսպոտրեբնադզոր»-ի եւ Առողջապահության նախարարության կայքերում»,-խորհուրդ է տվել մասնագետը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում մտադիր են մեկ ամսից կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստում սկսել: Պատվաստումը կամավոր կլինի բոլորի համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ