Գլխավոր էջ Medmedia TV Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրվի

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրվի

567
0

«Ասիական զարգացման բանկը» կորոնավիրուսի դեմ պայքարի համար 2 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին։ ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 20-ին, հաստատեց Հայաստանի հանրապետության  և «Ասիական զարգացման բանկի» միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը։

«Դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվող միջոցներն առողջապահության նախարարությունը կուղղի կորոնավիրուսային վարակի շրջանակում համապատասխան բժշկական պարագաներ և սարքեր ձեռք բերելուն»,-հայտնեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ