Ճապոնիայում բարձր ջերմաստիճանի զոհ են դարձել ավելի քան 57 մարդ, հուլիս ամսվա ընթացքում, հայտնում են Ճապոնիայի իշխանությունները և տեղեկացնում, որ օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների և նրանց երկրպագուների առողջությանը նույնպես կարող է վտանգ սպառնալ:
Բարձր ջերմաստիճանի և հրդեհներին պատճառով նույնպես մարդիկ են զոհվել, երեքշաբթի օրը հայտնել է երկրի Աղետների կառավարման գործակալությունը: Կառույցի տված տեղեկություններով ավելի քան 1800 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Անցյալ ամռանը ջերմաստիճանը Ճապոնիայում հասավ ռեկորդային 41,1 C-ի՝ Տոկիոյի հյուսիսում, որտեղ առաջին անգամ անցկացվել է Օլիմպիական խաղերը՝1964-ին: Այդ ժամանակ Ճապոնիան ստիպված էր խաղերը տեղափոխել հոկտեմբեր ամիս:
1976 թվականից ի վեր ամառային խաղերի մեծ մասը հենց Հյուսիսային կիսագնդում են: «Եղանակային պայմանները հաճախ կազմակերպիչների մարտահրավերներն են եղել անցյալ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերում: Պետք է նշել, որ բարձր մակարդակի մրցումներ անկացվել են ավելի խիստ բնակլիմայական պայմաններ ունեցող քաղաքներում, քան Տոկիոն է», – ասել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի 2020-ի մամուլի խոսնակ Մասա Տակայան:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ջերմության դեմ պայքարի միջոցառումներն են իրականացնում`մառախուղի և սառցե փաթեթներից մինչև ստվերային հանգստի գոտիներ և վրաններ տեղադրելով անվտանգության անցակետերում:
Նյութի աղբյուրը՝ https://www.medscape.com/viewarticle/916554