Գլխավոր էջ Նորություններ Ճարպակալումը 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից է հանրային առողջության ոլորտում

Ճարպակալումը 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից է հանրային առողջության ոլորտում

8910
0

Համաձայն պարբերաբար իրականացվող ուսումնասիրությունների՝ Եվրոպայում ավելորդ քաշն ու ճարպակալությունը բարձր տարածվածություն ունեն երեխաների շրջանում:

— Փոքր տարիքում ճարպակալումը 21-րդ դարի ամենալուրջ խնդիրներից է հանրային առողջության ոլորտում,- ասել է ուսումնասիրության հեղինակ, Իսպանիայի Քուենա քաղաքում գործող Universidad de Castilla-La Mancha- ի դոկտոր Միրիամ Գարիդո-Միգելը: Նրա խոսքով խնդիրն ունի համաշխարհային տարածում, և հիմնականում ազդում է նաև ցածր և միջին զարգացվածություն ունեցող շատ երկրների վրա:

Դոկտոր Միրիամ Գարիդո-Միգելի կատարած ուսումնասիրությունը ներառել է շուրջ 103 հետազոտություն՝ կատարված 29 երկրներում: Հարցումներին մասնակցել է 477,000 երեխա տվյալ 29 երկրներից:

Հավելենք, որ ավելորդ քաշի և ճարպակալման ընդհանուր տարածվածությունը 1999-2006 թվականներին 20.6% –ից աճել է մինչև 21.3%: 1999-ից 2006 թվականներին  ամենաքիչ ճարպակալման խախկույթ ունեցել են Բելգիան և Նիդեռլանդները ՝ համապատասխանաբար 9% և 10.2%, իսկ ամենից ավելորդ քաշը առավել տարածված էր Հունաստանում (40.8%) և Իսպանիայում (31.9%):

Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2007-2010 ֆինանսական ճգնաժամի ընթացքում հարավային Եվրոպայի մի շարք երկրներ ավելորդ քաշի և ճարպակալման աճ են արձանագրել:

Նյութի աղբյուրը՝ https://www.medscape.com/viewarticle/916493

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ