Գլխավոր էջ Վնասի նվազեցում Սպիտակուցների լավագույն բուսական աղբյուրները. հինգ մթերք

Սպիտակուցների լավագույն բուսական աղբյուրները. հինգ մթերք

756
0

Սպիտակուցներն օրգանիզմի համար շատ կարևոր բաղադրիչներ են, որոնք օգնում են ամրապնդել մկանային հյուսվածքները։ Այս տարրերը հատկապես կարևոր են պարբերաբար մարզվելու դեպքում, քանի որ օգնում են էլ ավելի արագ հասնել ցանկալի արդյունքին։

Որպես կանոն բավարար քանակությամբ սպիտակուց ստանալու համար մարդիկ հարստացնում են սննդակարգը կենդանական ծագման մթերքով, սակայն կան նաև շատ օգտակար բուսական սպիտակուցների աղբյուրներ, որոնք կարող են հիանալի այլընտրանքային տարբերակ լինել բուսակերների համար։

Ոսպ

Ոսպը հարուստ է ոչ միայն սպիտակուցներով, այլև ֆոլատներով, մագնեզիումով ու երկաթով։ Ընդամենը մեկ բաժակ եփած ոսպը պարունակում է 18 գրամ սպիտակուց և մանրաթելերի օրական անհրաժեշտ չափաբաժնի 50%-ը։ Բացի այդ, ոսպը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ ու այլ կարևոր բուսական բաղադրիչներ, որոնք շատ օգտակար են առողջության համար։

Սոյայի կաթ

Այս ըմպելիքը պարտաստվում է սոյայից և հաճախ կիրառվում է որպես կովի կաթին փոխարինող բուսական այլընտրանքային կաթ։ Մի բաժակ ոչ քաղցր սոյայի կաթը պարունակում է 7 գրամ սպիտակուց։ Սոյան պարունակում է անհրաժեշտ բոլոր ամինաթթուները, որոնք պարունակվում են մսի, ձկան ու կաթի մեջ։ Այս մթերքը չի պարունակում խոլեստերին, իսկ հագեցած ճարպերի քանակությունը դրանում բավական ցածր է, սակայն միևնույն ժամանակ այն հարուստ է կալիումով, որը շատ օգտակար է օրգանիզմի համար։

Կինոա

Այս սերմերը բուսական սպիտակուցի ու մանրաթելերի հարուստ աղբյուր են, ընդամենը մի բաժակ կինոան պարունակում է 8 գրամ սպիտակուց ու 5 գրամ մանրաթելեր։ Ընդ որում՝ ի տարբերություն բուսական սպիտակուցի այլ աղբյուրների կինոան պարունակում է բոլոր ամինաթթուները, ինչի շնորհիվ համարվում է լիարժեք սպիտակուցային մթերք։ Բացի այդ, կինոան չի պարունակում սնձան (գլյուտեն), ուստի հիանալի մթերք է ցելիակիայով (գլյուտենի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականություն) հիվանդների համար։

Լոբի

Սպիտակուցների հարուստ աղբյուր է նաև լոբին։ Այս մթերքի ընդամենը 100 գրամում պարունակվում է 24 գրամ սպիտակուց, ինչպես նաև սննդային մանրաթելեր, մագնեզիում, ֆոսֆոր, վիտամին В1, երկաթ ու կալիում։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ լոբին ու այլ լոբազգիները նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, օգնում են վերահսկողության տակ պահել շաքարի մակարդակը, նվազեցնում են զարկերակային ճնշումն ու ազատում են որովայնի ճարպաշերտերից։

Վարսակ

Վարսակի մեջ պարունակվող սպիտակուցը լիրաժեք չէ, սակայն բարձրորակ է։ Ընդամենը կես բաժակ չոր վարսակը պարունակում է 6 գրամ սպիտակուց ու 4 գրամ մանրաթելեր։ Բացի այդ, այն հարուստ է նաև մագնեզիումով, ցինկով, ֆոսֆորով ու ֆոլաթթվով, որոնք նույնպես շատ օգտակար են օրգանիզմի համար։

Նյութի աղբյուրը՝ The Health Site

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ