Գլխավոր էջ Պաշտոնական Հնդկական դեղագործությունը ոչ միայն բարձրորակ է, այլև ծախսարդյունավետ. նախարար

Հնդկական դեղագործությունը ոչ միայն բարձրորակ է, այլև ծախսարդյունավետ. նախարար

1628
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Նախարարը նորանշանակ դեսպանին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Քաղաքավարական հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են համագործակցության շրջանակները:

Կողմերը քննարկել են դեղարտադրության և դեղերի ներմուծման վերաբերյալ հարցերը: Արսեն Թորոսյանը նշել է, որ հնդկական դեղագործությունը ոչ միայն բարձրորակ է, այլև ծախսարդյունավետ: Խոսվել է նաև հիվանդանոցների կառավարման, փոխպատվաստումների և ռեսուրսների ճիշտ և օպտիմալ օգտագործման վերաբերյալ:

 

Մանրամասն` moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ