Գլխավոր էջ Uncategorized Արտամարմնային բեղմնավորում. ցուցումներն ու իրականացման մեթոդները

Արտամարմնային բեղմնավորում. ցուցումներն ու իրականացման մեթոդները

3202
0

Շատ զույգեր են ցանկանում լսել մանկան ճիչ իրենց ընտանիքներում, սակայն երբեմն որոշ առողջական խնդիրներ թույլ չեն տալիս իրականացնել ծնող դառնալու երազանքը: Ժամանակակից աշխարհում գտել են նաև դրա լուծումը՝ Արտամարմնային բեղմնավորում:

 Այս թեմայով Medmedia. am –ը զրուցել է սաղմնաբան Ինեսսա Կարապետյանի հետ:

-Ե՞րբ է ցուցված իրականացնել արտամարմնային բեղմանվորում:

— Արտամարմնային բեղմանվորման առաջին ցուցումը անպտղությունն է, երբ մեկ տարի զույգը ապրում է ազատ սեռական կյաքնով և չկա հղիություն: Այդ դեպքում զույգը պետք հետազոտվի և ըստ արդյունքների որոշվի բուժման մեխանիզմը:

Կարող են լինել առողջական փոքր խնդիրներ, որոնց բուժումից հետո ստացվի հղինալ: Եթե ըստ հետատոզոտության պատասխանների տեսնում ենք, որ կան բարդություններ, որոնք բուժելու համար չպետք  է սահմանափակվել դեղորայքով միայն, ապա իրականացվում է կամ սերմնավորում, կամ արտամարմնային բեղմնավորում: Խնդիրներ կարող են լինել թե´ տղամարդու, թե´ կնոջ մոտ:

Տղամարդու առողջությունը ստուգելու համար առաջինը կատարվում է սերմնահեղուկի մանրադիտակային  հետազոտություն: Ըստ այդ հետազոտության որոշվում է սերմնահեղուկում պարունակվող սպերմատոզոիդների քանակը, շարժունակությունը, ձևաբանությունը:

Ըստ շեղումների արդեն որոշվում է սերմանվորում կարող ենք անել, թե միանգամից պետք է արվի արտամարմնային բեղմանվորում:  Շեղումները կարող են լինել տարբեր ինֆեկցիաների, հորմոնային խանգարումների հետևանք: Կնոջ մոտ նույնպես կատարվում է հորմոնային հետազոտություն, ուլտրաձայնային հետազոտություն, ըստ որի պարզվում է ձվազատում լինում է ամեն ամիս, թե ոչ:

— Արտամարմնային բեղմնավորման իրականացման ինչպիսի՞ մեթոդներ կան:

— Արտամարմնային բեղմանվորումը ըստ ցուցումների լինում է երկու տեսակի:  Առաջին տեսակը սերմնավորումն է, որը դասական արտամարմնային բեղմնավորումն է: Դրա ընթացքում ձվաբջիջը և սպերմատոզոիդը համապատասխան պայմաններում, համապատասխան նյութի մեջ են  դրվում: Ապա դրանք իրենք իրենց, մարմնից դուրս  բեղմնավորվում են, այսինքն՝ սպերմատոզոիդը ինքնուրույն ընտրվում է և գնում բեղմանվորում ձվաբջիջը:

Մյուս եղանակը ներցիտոպլազմատիկ սպերմատոզոիդի ներակումն է ձվաբջջի մեջ:  Այս փուլից հետո կատարվում են մյուս փուլերը. սաղմնաբանը  հետևում են բեղմանվորմանը, ապա ընտրում են ամենաառողջ սաղմը և տեղադրում այն կնոջ արգանդում:

Ի՞նչ գործոններ կարող են ազդել արտամարմնային բեղմանվորման արդյունավետության վրա:

 — Արտամարմնային բեղմնավորման կիրառման արդյունավետության վրա ազդում են մի շարք գործոններ, ինչպիսիք են, օրինակ՝ կնոջ տարիքը, արգանդի վիճակը:  35 տարեկանից հետո  բնականաբար կարող է լինել ցուցանիշների նվազում, որը կախված է օրգանիզմից և շատ անհատական է:  Բացի տարիքից,  կարևոր է նաև զույգի սեռական առողջության պատմությունը:  Շատ կարևոր է նաև նախապատրաստական փուլը:

Արդյունքի բացակայության պարագայում որքա՞ն  ժամանակ անց կարելի է կրկին անգամ կիրառել նոր ցիկլ:

— Եթե նախապես կան սառեցված սաղմեր, ապա հենց հաջորդ ամիս կարելի սաղմի տեղադրում իրականացնել: Իսկ եթե ոչ՝ ապա ցանկալի է սպասել մեկ կամ երկու ամիս, որպեսզի օրգանիզմը վերականգնվի:

Արդյոք Հայաստանում կա՞  կուտակված բավարար փորձ այս ոլորտում:

-Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում արտամարմնային բեղմնավորման մեթոդները, անհրաժեշտ սարքավորումները, պռատակոլները բարձրակարգ են և ոչնչով չեն զիջում միջազգային կլինիկականերում եղած սարքավորումներին և մեթոդներին, հետևաբար մեր ունեցած արդյունքը նույնպես:

Հավելենք, որ ԱՄԲ-ն բաղկացած է հետևյալ փուլերից՝

  • Կնոջ եւ տղամարդու հետազոտություն
  • Ձվարանների խթանում (ստիմուլյացիա)
  • Ձվաբջիջների ստացում (ձվարանների պունկցիա)
  • Սպերմատոզոիդներիստացում (ցուցումերի դեպքում` միկրովիրաբուժական ճանապարհով (TESA))
  • Բեղմնավորում կլասիկ մեթոդով
  • ICSI մեթոդով (ցուցումների դեպքում)
  • Էմբրիոնների կուլտիվացում
  • Էմբրիոնների նախաիմպլանտացիոն գենետիկ ախտորոշում (PGD) (ցուցումների դեպքում)
  • Էմբրիոնների տեղադրում արգանդի խոռոչ կամ սառեցում

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ