Գլխավոր էջ Նորություններ Վարակիչ քաղցկեղի նոր տեսակ է հայտնաբերվել

Վարակիչ քաղցկեղի նոր տեսակ է հայտնաբերվել

874
0

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը Facebook-ի էջում գրում է.

« Վարակիչ քաղցկեղի նոր տեսակ է հայտնաբերվել

Ամերիկացի գիտնականները հետազոտել են մի ուռուցքային հիվանդություն, որը կարող է մի օրգանիզմից մյուսին փոխանցվել: Այդ վարակիչ քաղցկեղը հայտնաբերվել է առայժմ միայն կակղամորթների մոտ, սակայն հետազոտողները նշում են, որ համանման հիվանդություններ կան նաեւ այլ կենդանատեսակների մոտ:

Վարակիչ ուռուցքային հիվանդությունները գիտությանը հայտնի են: Դրանք են շների շրջանում սեռական ճանապարհով փոխանցվող քաղցկեղը, ինչպես նաեւ թասմանյան հրեշների քաղցկեղը, որը փոխանցվում է կծելու միջոցով: Վերջինները բնաջնջման եզրին են հայտնվել հենց այս հիվանդության պատճառով:

Քաղցկեղի վարակիչ տեսակը, որ տարածված է փորոտանի երկփեղկանի կակղամորթների շրջանում, գիտնականները սկզբում խորհրդավոր վիրուս են համարել, սակայն Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գիտնականները Սթիվեն Գոֆֆի ղեկավարությամբ պարզել են, որ դա լեյկեմիա է »:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ