Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի 3.5 մլն մարդ, մահացել շուրջ 270...

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի 3.5 մլն մարդ, մահացել շուրջ 270 000-ը

715
0

Ողջ աշխարհում կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 3.908.271 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Ըստ կայքի տվյալների՝ մահացել է 270 216 մարդ, ապաքինվել 1 335 111-ը, ակտիվ վարակակիր է 2.302.944:

Վարակման դեպքերի ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ, ընդհանուր առմամբ, վարակվել է 1.289.105 մարդ: Նրանցից 76 792 -ը մահացել են, ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 996.715 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է: Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 30 000, Իտալիան՝ ավելի քան 29 000, Իսպանիան՝ ավելի քան 26 000 մահվան դեպքերով և Ֆրանսիան՝ մոտ 25 000:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ