Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով

Կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով

1095
0

Չինացի գիտնականները հաստատել են, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին, որն էլ, իր հերթին, վկայակոչում է Journal of the American Medical Association պարբերականում հրապարակված վերլուծությունը:

Նշվում է, որ թեստավորումը կատարվել է Շանցզյու քաղաքի հիվանդանոցում: 38 արական սեռի պացիենտներից 6-ի սերմնահեղուկի մեջ հայտնաբերվել են SARS-CoV-2-ի հետքեր: Մասնագետները նշել են, որ հիվանդներն առողջացման փուլում են եղել, սակայն, ինչպես երևում է, շարունակում են մնալ վարակակիր:

Գիտնականներն ընդգծել են, որ փորձարկման խմբում ընդգրկված հիվանդների քանակը բավարար չէ 100 տոկոսանոց կարծիք արտահայտելու համար, ուստի վերջնական եզրահանգման համար անհրաժեշտ է կրկնել փորձարկումը՝ ընդգրկելով ավելի շատ մարդկանց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ