Գլխավոր էջ Վնասի նվազեցում Հոդերի ցավը և այտուցվածությունը հոդաբորբին բնորոշ ախտանիշներն են

Հոդերի ցավը և այտուցվածությունը հոդաբորբին բնորոշ ախտանիշներն են

816
0

Հոդերի ցավը և այտուցվածությունը հոդաբորբին բնորոշ ախտանիշներն են, որոնք հաճախ ուղեկցվում են նաև կարկամվածությամբ, մաշկի տեղային կարմրությամբ և տաքությամբ։

Հոդացավը և այտուցվածությունը կարող է զարգանալ սուր կերպով կամ աստիճանաբար՝ շաբաթների և ամիսների ընթացքում։

Սուր հոդացավը սովորաբար զարգանում է արագ և տևում կարճ։ Սուր հոդացավերի ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝

  • վնասավածքներ, ինչպիսիք են ձգումը (растяжения) և լարվածությունը
  • հոդերի գերհոգնածություն
  • հոդերի վարակային ախտահարումներ
  • այլ «արտահոդային» հիվանդություններ, օրինակ՝ գրիպ։

Քրոնիկ հոդացավերը զարգանում են դանդաղ և առաջացնում տևական առողջական խնդիրներ։ Որոշ դեպքերում քրոնիկ հոդացավերի պատճառ կարող են հանդիսանալ այսպես կոչված «ռևմատիկ» հիվանդությունները։

«Ռևմատիկ» վիճակներն առաջացնում են ոչ միայն հոդերի, այլև ոսկրերի և մկանների ցավեր։ «Ռևմատիկ» հիվանդությունները ներառում են ավելի քան 200 տարբեր հիվանդություններ և վիճակներ (այդ թվում պոդագրան և լուպուսը), սակայն դրանցից ամենահաճախ հանդիպողները հոդաբորբերն են (արթրիտներ), որոնք, ինչպես հուշում է անվանումը, ընթանում են հոդերի բորբոքմամբ և բորբոքային այտուցով։

Հոդաբորբերի ամենահաճախ հանդիպող տեսակներն են  օստեոարթրիտը և ռևմատոիդ արթրիտը:

Արթրիտները կարող են հանդիպել ոչ միայն մեծ տարիքով, այլև տարիքային բոլոր խմբերի մարդկանց շրջանում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ եթե ձեր հոդերը ցավոտ և այտուցված են, սա դեռ չի նշանակում, որ դուք ունեք հոդաբորբ։

Եթե նկատել եք հոդերի ցավեր կամ այտուցվածություն, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ