Գլխավոր էջ Պաշտոնական Արսեն Թորոսյանը մասնակցում է Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին

Արսեն Թորոսյանը մասնակցում է Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին

507
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի շրջանակում կազմակերպվելու է նաև Համընդհանուր առողջապահական ծածկույթի խնդիրներին վերաբերող բարձրաստիճան գագաթնաժողով: Նախատեսվում է քաղաքական հռչակագրի ընդունում, որի նախագծի լրամշակմանն իր մասնակցությունն է ունեցել նաև Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարարության:

Առողջապահության նախարարությունը կարևորում է այս միջոցառումը, քանի որ Համընդհանուր առողջապահական ծածկույթի հասնելու քաղաքականությունը ներկայումս ոլորտի առաջնահերթություններից է: Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում հնարավորինս մեծ թվով բնակչություն ընդգրկելու և առողջապահության ոլորտում սոցիալական արդարության սկզբունքի հնարավորինս լայն կիրառման ուղղությամբ:

Ավելին այստեղ՝ http://moh.am/#1/2260

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ