Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Իրար հետ որոշեք, արդյո՞ք հաջորդ տարի նույնքան ֆինանսավորում է նախատեսված առողջապահական համակարգի...

«Իրար հետ որոշեք, արդյո՞ք հաջորդ տարի նույնքան ֆինանսավորում է նախատեսված առողջապահական համակարգի համար»

815
0

Իմ ունեցած տեղեկություններով, այսօր Նյու Յորքում Փաշինյանը հանդիպելու է #կառավարության_ԱՆԴԱՄին, ուստի հաշվի առնելով երկրի առողջապահական ոլորտի «աննախադեպ» վիճակը, Փաշինյանին կառաջարկեմ որոշակի հարցերի պատասխաններ ստանալ, որպեսզի գոնե քիչ թե շատ պատրաստված լինի սպասվող ոլորտային շրջադարձերին:
Այսպիսով`

Հարց N1. Ինչպե՞ս է ստացվում, որ կոռուպցիայի դեմ պայքարող և թափանցիկության ջատագով նախարարի կողմից նշանակված հիվանդանոցի տնօրենները չեն պահպանում գնումների օրենքով սահմանված ընթացակարգերը և չեն հրապարակում արձանագրությունները:

Հարց N2. Ինչպե՞ս է ստացվում, որ #կառավարութնան_ԱՆԴԱՄի կնոջ ղեկավարած բուժհիմնարկի պետպատվերը (86 մլն) վերջանում է սեպտեմբեր ամսին, ընդ որում 86 մլն-ից մոտ 20 մլն փախանցվել է 2019 թվականի օգոստոսի 1-ին:

Հարց N3. Ինչպե՞ս է ստացվում, որ սոցիալական փաթեթի շահառուների (մեկին ես անձամբ գիտեմ) պետական պարտավորության պայմանագիրը առանց շահառուի իմացության առողջապահության նախարարության կողմից խզվում է օրենքի խախտմամբ և ժամանակից շուտ, իսկ աղմուկ բարձրացնելու պարագայում «վերակնքվում» է, բայց կրկին խախտումներով:

Հարց N4. Մի հատ իրար հետ որոշեք, արդյո՞ք հաջորդ տարի նույնքան ֆինանսավորում է նախատեսված առողջապահական համակարգի համար, որովհետև ֆինանսավորման նվազման պարագայում բնակչության մեծ մասը կմնա առանց «անվճար» բուժօգնության, որը նույնիսկ այսօր գործում է ոչ բավարար:

էս մտածեք, մինչև ես աշխատանքս վերջացնեմ:

Գրառումը կարդացեք նաև՝ https://m.facebook.com/story.php?story_fbid=10215563780155440&id=1468117850

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ