Գլխավոր էջ Գլխավոր 2020-ից կմեկնարկեն ծնելիության խրախուսման նոր ծրագրեր

2020-ից կմեկնարկեն ծնելիության խրախուսման նոր ծրագրեր

527
0

ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության հայտարարել է, որ 2020 թվականից սկսած մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր:

Այդ ծրագրերն են՝

1.    Վեց անգամ բարձրացվելու է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ։

2.   Երկու անգամ բարձրացվելու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից այն հասցնելով մինչեւ 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։

3.   Շուրջ 41 տոկոսով բարձրացվելու է աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։

4.   Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ է մտցվելու. մինչեւ երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:

«Աշխատանք ենք տանելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երեւույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում ունենալու ենք երկարօրյա խնամքի եւ ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպելու ենք խնամք ժամը 08:30-ից մինչեւ 19:00-ն: Արդյունքում աշխատող ծնողը հնարավորություն պետք է ունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում իր երեխայի խնամքը կազմակերպել»,- ասել է փոխվարչապետը:

Նա հավելել է, որ 2020-ը մեկնարկելու է հավակնոտ ծրագրերով, որոնց շրջանակում երեխայի ծնունդով պայմանավորված՝ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է եւ՛ միանվագ դրամական աջակցություն, եւ՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:

«Նախնական ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 500 մլն. դրամ, բայց սկզբի համար, կարծում եմ, սա ավելի քան բավարար կլինի: Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն մարզային բնակավայրերում նպատակային բնակարանաշինական ծրագրերով, որով Քաղաքաշինության կոմիտեն արդեն զբաղվում է»,- ասել է փոխվարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ