Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Էլեկտրոնային սիգարետը  կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան ծխախոտը

Էլեկտրոնային սիգարետը  կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան ծխախոտը

807
0

Էլեկտրոնային սիգարետը  կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան ծխախոտը: Դրա ապացույցը կարող է լինել այն վեց մահերը, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ում դրա պատճառով:

Նման եզրահանգման են եկել փորձագետներն ու բժիշկները: Նրանք ենթադրում են, որ թոքային անբավարարություն կարող է առաջանալ այն յուղի պատճառով, որը օգտագործվում է էլեկտրոնային ծխախոտի հեղուկների պատրաստման համար:

Բացի այդ, գոլորշացող հեղուկի հիմքում ընկած բաղադրիչները կարող են առաջացնել բորբոքային ռեակցիա թոքերում` մասնավորապես  գլիցերինի և պրոպիլեն գլիկոլի խառնուրդը:

Բացի վերը նշված բաղադրիչներից, այդ յուղը պարունակում է շատ «պոտենցիալ վնասակար» միացություններ և թունավոր նյութեր, այդ թվում` քաղցկեղածին:

Արդեն ապացուցված է, որ էլեկտրոնային ծխախոտի գոլորշին պարունակում է մետաղների մնացորդներ `ջեռուցման տարրից կամ ծխելու սարքի այլ մասերից:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ