Գլխավոր էջ Գլխավոր Ստեփանակերտից ծանր հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Երևան

Ստեփանակերտից ծանր հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Երևան

258
0

Դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը:

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Արցախի ՆԳՆ-ից տեղեկանում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Նշենք նաև, որ ճանապարհը փակելու հետևանքով մի շարք խնդիրներ են առաջացել առողջապահական ծառայություններ իրականացնելու առումով։ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում և նրանց հնարավոր չէ տեղափոխել Երևան։

Խնդրին նաև անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Մասնավորապես նա նշել է, որ այդ մարդկանց կյանքը փրկելու համար շտապ հարկավոր է Երևան տեղափոխել, որն այս պահին անհնար է։

Նա նաև տվյալներ է տեղադրել, որտեղ ներկայացրել է, թե առողջական ինչ խնդիրներ ունեն տվյալ անձինք։

Նրանցից մեկին միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ աստմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան:
Մայիլյան Նորայր Վաչագանի, 1980թ.-ին ծնված Մայիլյան Նորայրին ևս անհապաղ հարկավոր է տեղափոխել Երևան,կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:

Իսկ ահա Ավշարյան Սոկրատ Էդուարդին, ցուցված է անհապաղ տեղափոխել Երևան՝ կատարելու սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում: Ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարման կայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, շաքարային դիաբետ: Ավշարյան Սոկտատը Արցախյան երկու պատերազմների մասնակից է, երեք որդու հայր:

Ցուցակը կարելի է շարունակել, նման խնդիրներով մարդիկ սպասում են Երևան տեղափոխման իրենց հերթին, սակայն արդեն երկու օր է դեպի Երևան ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից, որը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:

Նշենք, որ երեկվանից ադրբեջանցիների կողմից փակված Ստեփանակերտ-Գորիս մայրուղուց կանայք եւ երեխաները տեղափոխվել են Ստեփանակերտ, իսկ տղամարդիկ գիշերել հենց մայրուղում:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ