Գլխավոր էջ Գլխավոր Քաղցկեղով հիվանդների համար հատկացված թանկարժեք դեղորայքն արդեն ԱՆՎՃԱՐ է․ ԱՆ

Քաղցկեղով հիվանդների համար հատկացված թանկարժեք դեղորայքն արդեն ԱՆՎՃԱՐ է․ ԱՆ

291
0
Ինչպես հայտնում են ՀՀ Յոլյանի անվան արյունաբանան կենտրոնից թոքի ALK և ROS1 դրական մետաստատիկ քաղցկեղով հիվանդների համար հատկացված թանկարժեք դեղորայքն արդեն ԱՆՎՃԱՐ հասանելի կլինի։ Թոքի ադենոկարցինոման թոքի ոչ մանր բջջային քաղցկեղի տարատեսակներից է, որը կազմում է թոքի բոլոր քաղցկեղների մոտ 40%-ը:
Ժամանակակից բժշկության մեջ մեծ հաջողություններ են գրանցվել թոքի ադենոկարցինոմայի մոլեկուլյար-գենետիկ անալիզներով որոշվող որոշ ենթատեսակների բուժման ասպարեզում։ Թոքի մետաստատիկ ադենոկարցինոմայի դեպքում ստուգվում են մի շարք մուտացիաների առկայությունը, ինչից ելնելով կարող են նշանակվել թիրախային (target) դեղորայքներ՝ կախված մուտացիայի տեսակից:

Թոքի ադենոկարցինոմային բնորոշ մուտացիաները ներկայացված են ստորև։

Հայաստանում Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում The Max Foundation միջազգային բարեգործական կազմակերպության շնորհիվ ԱՆՎՃԱՐ տրամադրվում է Crizotinib (Xalkori) դեղորայքը` Pfizer դեղագործական ընկերության կողմից արտադրվող։

Առողջապահության նախարարության մամուլի հարցերով պատասպխանատու Հռիփսիմե Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա որպես մարդասիրական օգնություն  ստացել են ՀՀ ԱՆ Յոլյանի անվանարյունաբանական ազգային կենտրոնի համար, քաղցկեղով հիվանդներն ապահովված են անվճար դեղորայք ստանալով, ոչ մի սահմանափակում չկա։

«Շատ կարևոր  է իմանալ որ հատկապես մանկական քաղցկեղի դեպքում դեղորայքի 100 տոկսոի ապահովում է լինում նախարությոն կողմից։ Տրամադրվող բոլոր դեղերն անվճար են»։


Նշենք, որ դեղորայքի անվճար ձեռք բերման համար պետք է դիմել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մեծահասակների Սոլիդ Ուռուցքների Քիմիաթերապիայի Կլինիկա։

Հ․Գ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ