Գլխավոր էջ Օրվա թեման Պատերազմից երկու տարի անց ունենք չհուղարկավորված մարմիններ ու մասունքներ

Պատերազմից երկու տարի անց ունենք չհուղարկավորված մարմիններ ու մասունքներ

302
0

44-օրյա պատերազմի զոհերի մարմինների նույնականացման գործընթացը ավարտվել է, սակայն ունենք դեռևս հողին չհանձնված մասունքներ և մարմիններ։ Նախարար Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում բազմիցս նշել է, որ կան մասունքներ, որոնց նույնականացումը հնարավոր չի եղել իրականացնել նաև արտասահմանում: Կան նաև նույնականացված, բայց դեռևս չհուղարկավորված մարմիններ։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից անցել է երկու տարի, սակայն ինչպես ամիսներ առաջ հայտնել էր ԱՆ նախարարը, կան դեպքեր, երբ մարմինը նույնականացվել է, բայց ծնողը հրաժարվում է այն հուղարկավորել։ Ծնողները պարզապես չեն ընդունում, որ այդ մասունքը պատկանում է իրենց որդուն ու չեն ցանկանում հուղարկավորել։

Պատերազմից անցել է երկու տարի, բայց այս ամբողջ ընթացքում զոհվածների մարմինների ու մասունքների նույնականացման գործընթացն էր։ Եղել են դեպքեր, երբ մասունքները ուղարկվել են Հոլանդիա կրկնակի նույնականացման և արդյունքը նույնն է եղել, ինչ որ Հայաստանում։

Նշենք, որ նույնականացված այն մասունքները, որոնք չեն ընդունվել հարազատների կողմից, պահվում են պետության կողմից։ Պատկան կառույցների կողմից աշխատանք է տարվում զոհվածների ծնողների հետ։ Կան ծնողներ, ովքեր մասունքները երրորդ-չորրորդ անգամ են նույնականացման ուղարկում։

Medmedia.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ ցավոք այս պահին ևս կան դիեր, որոնք նույնականացվել են, բայց ծնողներն այդ արդյունքները չեն ճանաչում, դեռ հուղարկավորված չեն։

Նշենք նաև, որ կան մասունքներ, որոնց նույնականացումն անհնար է։Կային դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին, շատ դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը։Սակայն մոտ 100–ից մի փոքր ավելի մասնունքներ ուղարկելով Հոլանդիա, ստացվեցին դրանց արդյունքները, և այդ փուլը ևս ավարտվել է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ կարելի է ասել, որ նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել են, և ներկայում հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ։ Միաժամանակ կան նաև մասունքներ, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի եղել նույնականացնել։ Դրանք, ըստ առողջապահության նախարարի, արխիվացված են ու պահպանվում են պետության կողմից։

Ս․Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ