Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ ուտել ձմռանը` չգիրանալու համար

Ի՞նչ ուտել ձմռանը` չգիրանալու համար

286
0

Ձմռանը չգիրանալու համար հարկավոր է ավելի շատ ընկույզ ու հատիկեղեն ուտել, ասում է դիետոլոգ-հետազոտող Ալեքս Ռուանին։ «Լենտա.ռու»-ն ներկայացնում է դիետոլոգի հոդվածը, որը հրապարակվել է «The Times»-ում։

Հոդվածում նա ներկայացրել է, թե ցուրտ եղանակին քաշ չհավաքելու համար ինչ պետք է ուտել և ինչպես պետք է մարզվել։ Առաջին հերթին Ռուանին խորհուրդ է տալիս բարձր ինտենսիվությամբ ինտերվալային մարզումներ և ուշադրություն հրավիրում այն փաստի վրա, որ միայն ֆիզիկական ակտիվությունը՝ զուգորդված ճիշտ սննդակարգի հետ, շոշափելի արդյունքներ են տալիս:

Հետազոտող դիետոլոգի երկրորդ խորհուրդն է՝ լոգանք ընդունել քսան աստիճան սառը ջրով կամ ավելի հաճախ դուրս գալ փողոց՝ ճարպերի այրման գործընթացը խթանելու և նյութափոխանակությունը բարելավելու համար։ Ավելորդ քաշ չհավաքելու համար դիետոլոգն ասում է, որ պետք է հրաժարվել երեկոյան և գիշերային ժամերին ուտելուց։ Ըստ նրա՝ քնելուց երեք-չորս ժամ առաջ պետք է ուտել։

Սննդաբան-հետազոտողը կարծում է, որ կազմվածքը պահպանելու համար կարևոր է նաև ավելի շատ միրգ, բանջարեղեն, ընկույզ, լոբազգիներ և ամբողջական ձավարեղեն ուտել. դրանք օգնում են ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանրաթել, վիտամիններ, ինչպես նաև երկարացնում են հագեցածության զգացումը։

Ըստ սննդաբանի՝ արժե նաև օրական մեկ անգամ մածուն ուտել առանց համային հավելումների, քանի որ այն օգնում է պահպանել աղիների առողջ միկրոբիոմը և բավարարել քաղցը սպիտակուցի միջոցով:

Նյութի աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ