Գլխավոր էջ Նորություններ 19-ամյա աղջիկը հազվագյուտ մահացու հիվանդությունը շփոթել է սովորական ցանի հետ

19-ամյա աղջիկը հազվագյուտ մահացու հիվանդությունը շփոթել է սովորական ցանի հետ

373
0

ԱՄՆ Վիրջինիա նահանգում բնակվող Ջուլիանա Պասկուարելլան ուշադրություն չի դարձրել մաշկի վրա հայտնված ցաներին՝ դրանք համարելով անվնաս, և հրաշքով խուսափել է մահից՝ ներքին արյունահոսությունից։ Ամերիկուհու պատմությունը պատմում է Insider-ը՝ TikTok սոցիալական ցանցում նրա տեսանյութի հղումով։

Սկզբում 19-ամյա աղջիկը ուշադրություն չի դարձրել մարմնի վրա հանկարծակի հայտնված փոքրիկ կարմիր բծերին, քանի որ դրանք շփոթել է սովորական ցանի հետր։ Սակայն 15 րոպեի ընթացքում նրա շրթունքի վրա քոս է գոյացել և քթից արյուն է հոսել։ Մեկ ժամվա ընթացքում ցանը վերածվել է կապտուկների, առաջացել է սրտխառնոց, հոգնածություն։

Ամերիկուհին գնացել է հիվանդանոց, և արյան անալիզները ցույց են տվել, որ նրա արյան մեջ թրոմբոցիտների խիստ ցածր քանակ կա՝ 3 հազար՝ 150-ից 450 հազար մեկ միկրոլիտրում։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են աուտոիմուն հիվանդություն, որի դեպքում արյան մեջ թրոմբոցիտների քանակը նվազում է, և արյան մակարդումը խանգարվում է:

Այս պաթոլոգիան հազվադեպ է և չափազանց վտանգավոր, կարող է մահացու լինել: Բժիշկների կարծիքով՝ Պասկուարելի բախտը շատ է բերել, եթե ժամանակին չդիմեր, կարող էր ուղեղի արյունազեղում կամ ներքին արյունահոսություն ունենալ։ Աղջկա կյանքը փրկելու համար բժիշկները նրան թրոմբոցիտների երեք 7-ժամյա փոխներարկում են արել։ Այժմ ամերիկուհին 21 տարեկան է, նա երեք ամիսը մեկ արյուն է հանձնում թրոմբոցիտների մակարդակը վերահսկելու համար և իրեն լավ է զգում։ «Ընդհանուր առմամբ, ես լավ եմ, բացառությամբ մշտական ​​վախի, որ կգա մի օր, երբ ես նորից կզգամ հոգնածություն և սրտխառնոց, կհայտնվեմ նոր հարձակման վտանգի տակ», – խոստովանել է Պասկուարելլան։

Աղբյուրը՝ shantnews.am:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ