Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրն այս անգամ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանն է։ Նրա հետ զրուցել ենք Արտամարմնային բեղմնավորմանն առնչվող միֆերից մեկի մասին։
Միֆ — Արտամարմնային բեղմնավորումից հետո հղիությունը երաշխավորված է։
Իրականություն – Ցավոք, իրականությունն այլ է։ Բեղմնավորման համար անհրաժեշտ են տասնյակ գործոնների համադրություն: Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներն օգնում են բարձրացնել հղիանալու հավանականությունը, սակայն այն չի կարող 100% երաշխիք տալ։ Եվ սա այն փաստն է, որը մենք զույգերին զգուշացնում ենք։ Ավելին, ամբողջ աշխարհում ԱՄԲ մեթոդով հղիանալու հավանականությունը տատանվում է 35-40 տոկոսի սահմաններում։
Լուսինե Մարդոյան