Գլխավոր էջ Գլխավոր Իջևանի բժիշկները, մեկնելով կանչի վայր, 1,5 ամսական երեխային մահացած են հայտնաբերել

Իջևանի բժիշկները, մեկնելով կանչի վայր, 1,5 ամսական երեխային մահացած են հայտնաբերել

330
0

Հոկտեմբերի 31-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 10։20-ի սահմաններում «Իջևան» ԲԿ-ից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևանի վարչական տարածքում գտնվող բնակավայրերից մեկը, որտեղ պետք է բուժօգնություն ցուցաբերեին 1.5 ամսական տղա երեխայի։ Ինչպես տեղեկանում ենք Shamshyan.com-ից, բժիշկները հայտնել են, որ հասնելով նշված հասցե՝ երեխային հայտնաբերել են մահացած։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։

Տեղում երեխայի 34-ամյա մայրը հայտնել է, որ որդին նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում իրենց տանը իր ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիալի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Երեխայի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ