Գլխավոր էջ Նորություններ Որոշումն ընդունվեց․ Արմավիր ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը կհիմնանորոգվի

Որոշումն ընդունվեց․ Արմավիր ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը կհիմնանորոգվի

307
0

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 20-ի նիստում որոշեց ավելացնել «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը: Ինչպես նշվում է ՝  վերջինիս ընդունմամբ Արմավիրի մարզում ապահովվելու է վարակիչ հիվանդությունների բուժօգնության ծառայությունների մատուցման որակի և հասանելիության կտրուկ բարձրացում, ինչպես նաև բժշկական կազմակերպության շենքային պահմանների բարելավում։

«Ընկերությունում շենքային պայմանների բացակայության պատճառով ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքը (10 մահճակալ հզորությամբ) տեղակայված է «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հարկաբաժիններից մեկում, որն իր հերթին գտնվում է խիստ անմխիթար վիճակում և չունի բժշկական օգնության և սպասարման կազմակերպման տարրական պայմաններ։ Բացի այդ, վարակիչ հիվանդությունների բաժանմունքը Արմավիր քաղաքից Մեծամոր տեղափոխելու արդյունքում առաջ է եկել Արմավիր մարզի բնակչության վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների զգալի անհասանելիություն»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարակիչ հիվանդություններ ունեցող մարդն իրավունք ունի անվճար ստանալու պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն, հետևաբար,առաջնահերթություն է համարվում Ընկերության տարածքում գտնվող և շենքային ու կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով չշահագործվող մասնաշենքի ամբողջական հիմնանորոգումը։ Մասնաշենքը շուրջ 700 քմ մակերեսով մեկ հարկանի շինություն է, կառուցվել է 1958թ., երբևէ չի հիմնանորոգվել։

Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել Առողջապահության նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունների իրականացումը, Արմավիր մարզի բնակչության բժշկական օգնության և սպասարկման բարձր հասանելության, ինչպես նաև Ընկերության բնականոն գործունեության ապահովումը:

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ