Գլխավոր էջ Գլխավոր Պատերազմի մասնակիցների սոցիալական և առողջապահական խնդիրներ․որո՞նք են լուծվել

Պատերազմի մասնակիցների սոցիալական և առողջապահական խնդիրներ․որո՞նք են լուծվել

325
0

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «Հոդված 3» ակումբում անցկացվեց քննարկում «44-օրյա պատերազմի մասնակիցների սոցիալական և առողջապահական խնդիրները» թեմայով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն ասաց, որ պատերազմին մասնակցած զինծառայողներին աշխատանքին տեղավորման նպատակով ծրագիր է մշակվել։

«Մենք 2016 և 2020 թվականների պատերազմների մասնակցած զինծառայողներին աշխատանքի տեղավորման նպատակով մշակեն ենք ծրագիր, որն արդեն մեկնարկել է։ Ծրագրի նպատակն այն է, որ պետությունն աջակցի թե´ գործատուներին, թե´ կոնկրետ շահառուներին։ Մենք աջակցում ենք երեք ուղղություններվ, և ընտրությունը կատարում է գործատուն։ Ուղղություններից մեկն այն է, որ գործատուն, օրինակ հարցազրույցի միջոցով հասկանում է, որ տվյալ մարդը նախքան աշխատելը պետք է անցնի վերապատրաստում։ Այս պարագայում, պետությունն ասում է, որ ինքը կհոգա վերապատրաստման ծախսերը՝ հինգ ամիս շարունակ և յուրաքանչյուր ամիս այդ կազմակերպությանը կփոխանցի 50 հազար դրամ։ Դրանից հետո գործատուն ունի մեկ պարտավորություն՝ այդ քաղաքացուն ընդունել աշխատանքի և առնվազն կնքելու մեկ տարվա աշխատանքային պայմանագիր»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ընթացքում պետությունը վճարելու է հարկերը, իսկ գործատուն միայն աշխատավարձն է վճարելու։

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն անդրադարձավ զինծառայողների վերականգնողական բուժմանը, հատկապես արձանագրելով, որ զինհաշմանդամության ոլորտում համակարգային լուծումներ չկան։

«Այս երկու տարիների ընթացքում գրեթե բոլոր ոլորտներում եղան դրվագային լուծումներ, որոնք իհարկե տվյալ պահին զինհաշմանդամի կյանքում լուծեցին հարցեր, սակայն որևէ համակարգային փոփոխություն չեղավ երկրում զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու կամ վիրավոր զինվորների կարգավիճակի տրամադրման հարցը։ 2014 թվականից առ այսօր որևէ համակարգային փոփոխություն, հարց չի լուծվել, այսինքն՝ նույն այս պատերազմի ընթացքում մենք ունեցանք վիրավորներ, որոնք դրվագային Առողջապահության նախարարությունը ֆինանսավորեց բուժման համար, սակայն երկու տարի հետո այդ դրվագային լուծումը ավարտվեց՝ զինհաշմանդամներն իրենց խնդիրների հետ մնացին մենակ։ Այսօր մենք կարողանում ենք տարբեր բարերեների, կամակերպությունների միջոցով օգնել նրանց, սակայն կարծում եմ, որ պետք է համակարգային լուծում լինի, որը չկա։ Հատկապես Առողջապահության նախարարությունը, չնայած մեր բազմաթիվ առաջարկների, որևէ անգամ չի արձագանքել խնդիրները լուծելու կապակցությամբ։ Այսօր վիրավորում ստացած, սակայն հաշմանդամ չճանաչված մարդիկ առհասարակ զրկված են վերականգնողական բուժում ստանալու կամ այլ բժշկական միջամտություններ ստանալու իրավուքից»,-նշել է նա։

Մինասյանն ամփոփելով ասաց․«Զինհաշմանդամների ոլորտում չունենք որևէ համակարգային լուծում, որպեսզի իմանանք, որ բանակ գնալոց վիրավորվում ես և քո բոլոր երաշխիքները ստանալու ես»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ