Գլխավոր էջ Նորություններ «Որդիս 3 տեղից վիրավոր է, շրջափակման մեջ, 1 ամիս է նույն պատասխանն...

«Որդիս 3 տեղից վիրավոր է, շրջափակման մեջ, 1 ամիս է նույն պատասխանն եմ լսում»․ ծնող

335
0

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Ինչի արդյունքում հայկական կողմն ունեցավ զոհեր և վիրավորներ։ Բայց վիրավորների և զոհերի թվի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռևս չկա։

Կան զինծառայողներ, որոնց մասին սեպտեմբերյան մարտերի սկսվելուց ի վեր լուր չկա, ծնողները փորձում են կառավարության, պաշտպանության նախարարության շենքերի դիմաց իրենց բողոքն ու խոսքն արտահայտել ստեղծված անորոշության վերաբերյալ։

«Մեր պահանջն այն է, որ մեր զինվորին գտնենք։ Մեր ունեցած վերջին տվյալներով, որտեղ որ ինքը գտնվում է՝ հսկվում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից։ Մեզ էլ ասում են,որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնենք այդ տարածք։ Հիմա եկել ենք՝ տեսնենք ի՞նչ է լինելու։ Խոսքը երեք տեղից վիրավոր զինվորի մասին է, ու մեկ ամիս է ես նույն պատասխանն եմ լսում՝ բանակցություններ է արվում, որպեսզի թույլ տան մտնենք այդ տարածք»,- ասել է երեկ՝ հոկտեմբերի 13-ին կառավարության դիմաց հավաքված անհետ կորածների ծնողներից մեկը, ով որդու վիրավոր լինելու մասին տեղեկացել է զինակից ընկերներից։

Դեռևս շարունակվում է հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելը հայ-ադրբեջանական սահմանին։ Եվ այդ ամենի ֆոնին, դեռ շատ կան զինծառայողներ, որոնց մասին ծնողները մի լուրի են սպասում, սակայն, ոչ մի կառույց այս հարցում որևէ ստույգ տեղեկատվություն չի կարողանում տալ նրանց։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ