Գլխավոր էջ Նորություններ Covid 19-ը կրկին նահանջու՞մ է․ ի՞նչ են ցույց տալիս ԱՆ-ի տվյալները

Covid 19-ը կրկին նահանջու՞մ է․ ի՞նչ են ցույց տալիս ԱՆ-ի տվյալները

276
0

Հոկտեմբերի 3-9 ընկած ժամանակահատվածում, ըստ աոռղջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 697 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 մարդ։ Այս պահին COVID-ի դեմ 1 116 անձ է բուժում ստանում։ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 026 247 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 150 596, ընդհանուր` 2 260 219, բուստեր դեղաչափով՝ 77 842 անձ։

Համեմատելով նախորդ շաբաթների տվյալների հետ՝ կարելի է արձանագրել, որ դրական դեպքերը նվազել են։ Նախորդ շաբաթներին գրանցվել է 910, 1431, 2142 դեպք։ Այսպիսով, նկատելի է դրական դինամիկա վարակելիության նվազման մասով։ Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշել էր, որ կորոնավիրուսի դեպքերը կայուն աճում են, բայց պատվաստման գործընթացը պասիվ է։

Հիմա, ըստ ԱՆ-ի տվյալների, կարող ենք եզրակացնել, որ այս պահին կորոնավիրուսը նվազել է, իսկ ինչ վերաբերում է պատվաստման գորընթացին՝ այն պարբերաբար ավելանում է, ճիշտ է՝ ոչ շատ ակտիվ կերպով, սակայն ավելացում նկատվում է։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ