Գլխավոր էջ Գլխավոր 45 տարեկանից բարձր կանանց համար պարտադիր է տարին մեկ անգամ անցնել մամոգրաֆիկ...

45 տարեկանից բարձր կանանց համար պարտադիր է տարին մեկ անգամ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն․ռադիոլոգ

338
0

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանը նշեց, որ սքրինինգային ծրագրերը, իրականացվող ակցիաները, կարելի է ասել՝ ստիպում են մեր քաղաքացիներին հետազոտվել, և հետևաբար, քաղցկեղի հայտնաբերումն ավելի հաճախացել է։

«Կրծքագեղձի հետազոտության համար տարբեր մեթոդներ կան՝ ուլտրաձայնային հետազոտություն, մամոգրաֆիա: Մենք օգտվում ենք ամերիկյան ուղեցույցներից և ըստ այդ ուղեցույցների՝ բոլոր կանայք, որոնց 40 տարեկանը լրացել է, այդ կանանց շրջանում տարին մեկ կատարում է մոմոգրաֆիկ հետազոտություն։ 40-44 տարեկանում ցանկալի է կատարել մամոգրաֆիկ հետազոտություն տարին մեկ կամ երկու տարին մեկ անգամ։ Իսկ 40-54 տարեկանում կանայք պարտադիր պետք է մամոգրաֆիկ մեթոդով հետազոտվեն, քանի որ այս տարիքում է ամենից հաճախ հանդիպում կրծքագեղձի քաղցկեղը»,- նշեց Սոնա Ջիլավյանը։

Բժիշկ-ռադիոլոգը հավելեց, որ դիմելիության հետ կապված բարձիթողի վիճակներ շատ են հանդիպում, երբ կինն ակնհայտ գոյացության առկայության դեպքում չի դիմում բուժհաստատություններ․ «Ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում, հետազոտվելը բարդույթներ է առաջացնում կանանց շրջանում՝ անհայտ պատճառներով։ Որոշ կանայք նշում են, որ ուղղակի վախենում են մամոգրաֆիկ հետազոտությունից, որ այդ սեղմումը կարող է ինչ-որ խնդիր առաջացնել։ Նշեմ, որ նման բան հնարավոր չէ»։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ