Գլխավոր էջ Նորություններ 50-69 տարեկան կանանց շրջանում կիրականացվեն անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ

50-69 տարեկան կանանց շրջանում կիրականացվեն անվճար մամոգրաֆիկ հետազոտություններ

464
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյա էջում գրել է

«Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է: Հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը պարբերաբար հետազոտվելն է:

Շարժական մամոգրաֆը շուտով կլինի Սյունիքի մարզում` 50-69 տարեկան կանանց շրջանում ԱՆՎՃԱՐ մամոգրաֆիկ հետազոտություններ իրականացնելու համար: Ըստ սահմանված գրաֆիկի` այն կշրջի բոլոր քաղաքներում: Մինչ այս սքրինինգային ծրագրեր են իրականացվել Լոռու և Տավուշի մարզերում:

Կատարվել է 14921 մամոգրաֆիկ հետազոտություն, 169 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, վերջիններս ստանում են անվճար բուժում՝ պետպատվերի շրջանակում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ